տուն Լուրեր Երվանդ Զախարյանը խոստացավ

Երվանդ Զախարյանը խոստացավ

73
0

akcia

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ընդունեց 6 նաիրիտցիների՝ քննարկելու նրանց պահանջները։ Նախարարի հետ հանդիպումից հետո նաիրիտցիները հայտնեցին, որ նախարարը խոստացել է՝ եթե աշխատավարձ ստանան, ապա կստանան բոլորը և՛ աշխատանքից ազատվածները, և՛ աշխատողները:

Աշխատավարձերի վճարման հիմնական տարբերակը մնում է Նաիրիտի գույքի վաճառքը, որն արդեն իրականացվում է:

Երվանդ Զախարյանը խոստացել է նաիրիտցիներին, որ փետրվարի 2-ին կվճարվի մեկ աշխատավարձ, որպեսզի նույն ամսվա 6-ին աշխատանքից ազատվողներն ունենան վստահություն, որ իրենց մյուս ամիսների աշխատավարձն էլ կստանան: