«Մեր ժամանակ տոնն իսկապես անկեղծ, հայրենասիրական շատ մեծ տոն էր, մեծ երևույթ էր… Հիմա զբոսնելու, փողոցները բացել-փակելու առիթ է, գուցե դա էլ նպաստում է զգացմունքների ձևավորմանը: Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ վիճակում է, մնում է, որ մեր երկիրը սիրենք, նպաստենք նրա առաջխաղացմանը», — Araratnews.am-ի հետ զրույցում պատմում է սիրված դերասան Երվանդ Մանարյանը՝ վերհիշելով, թե ինչպես էր նախկինում նշվում Երևանի տոնը:
Հիշում է՝ փուչիկներով փողոց էին դուրս գալիս, քայլում փողոցներով եւ իսկապես հրճվանք ապրում. «Եթե դուք այդ օրն ունենում եք նույն զգացողությունները՝ լավ է, եթե՝ ոչ, աշխատեք այդպիսին դառնալ»:
Դերասանը ցավով հիշեց նաեւ հայրենիքից հեռացողներին. «Հեռանում են այն հույսով, որ ավելի լավ պետք է ապրեն, բայց չեմ հավատում, որ ավելի լավ են ապրում: Կեղծում են, ստում, երբ ասում են՝ լավ ենք ապրում. չի կարող մարդն իր հարազատներից հեռանալուց հետո լավ զգալ, կարող է լավ ուտել, լավ ապրել, լավ քնել, լավ ավտոմեքենա ունենալ, բայց զգացմունքները լավը լինել չեն կարող»:
Պնդում է՝ հայրենի տունն է տալիս բոլոր ԼԱՎ զգացմունքները:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի