Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա ուղղափառ հրեաների հարձակման համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը։
«Յուլիսի 16-ին՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան այցելեցին և Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ հանդիպեցին Քնեսետի անդամ եւ Հին Երուսաղէմի Հրեական թաղամասի բնակիչ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դաւիթ Ռոզէնը, Ոստիկանութեան սպաներ եւ Երուսաղէմի միջ-մշակութային կենտրոնի տնօրէն տիար Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:
Հանդիպման ընթացքում նրանք նախ ներողութիւն խնդրեցին յունիս 8-ին ժառանգաւոր սաների վրայ կատարած հրեայ ծայրահեղականների յարձակման համար եւ քննարկեցին, թէ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` նման երեւոյթները ապագայում կանխելու համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանը: