տուն Լուրեր Երթուղայինների վարորդները կրկին պահանջում են ուղեվարձի բարձրացում

Երթուղայինների վարորդները կրկին պահանջում են ուղեվարձի բարձրացում

159
0

0823d33ef789b464a68737850be2b0a3

Որոշել ենք այլևս գործել օրենսդրական դաշտում, այն, ինչ եղել է համոզելով ու խնդրելով, այլևս չի լինելու,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

«Մենք նայում ենք ուղեվարձի մասին օրենքը, որտեղ գրված է, որ ուղեվարձը կարող է փոփոխվել մի քանի դեպքում. դրամի փոխարժեքի տատանման, պահեսատամասերի, քսանյութերի գնի բարձրացման, վառելիքի թանկացման: Հաշվարկներ պետք է կատարվեն, համեմատվեն 2012թ. տվյալների հետ և փորձենք լուծում տալ»,- ասում է նա:

Հրանտ Եղիազարյանը երեկ հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունում, որի ընթացքում ներկայացվել են իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև` որոշ լուծումներ:

«Մենք խնդրում ենք, որպեսզի վառելիքը մեզ տան ինքնարժեքով: Խնդրել ենք նրան դիմել իշխանություններին, որպեզի թեթևացնեն մեր հարկային բեռը»,- ասում է նա:

Հրանտ Եղիազարյանի խոսքով` վարորդները թանկացումների արդյունքում չեն տուժում. ամբողջ բեռն ընկնում է գծատերերի վրա:

«Վարորդների համար տարբերություն չկա, նրանք ունեն երկու խնդիր. մեքենան լինի սարքին վճակում ու կարողանան ընտանիք պահել: Այս դեպքում գծատերը ոչինչ անել չի կարող: Վարորդները երկար ժամանկ աշխատել չեն կարողանում»,- նշում է Եղիազարյանը:

Սա, ըստ նրա` նշանալում է, որ նրանք բավարարված չեն:

Որպես լուծում` իրենք առաջարկում են ուղեվարձի բարձրացում: