տուն Լուրեր Երթի մասնակիցները միջնամատը պարզած կանգնեցին կառավարության շենքի դիմաց (ֆոտո).news.am

Երթի մասնակիցները միջնամատը պարզած կանգնեցին կառավարության շենքի դիմաց (ֆոտո).news.am

116
0

facԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաք երթի մասնակիցները, այսօր` մայիսի 27-ին, Թումանյան-Աբովյան փողոցներով շարժվեցին դեպի կառավարության շենք և «ամոթ-ամոթ», «Մենք ենք տերը մեր երկրի»  վանկարկելով` միջնամատը պարզած, կամ բութ մատը` ներքեւ, մի քանի րոպե կանգնեցին կառավարության շենքի դիմաց: Այնուհետև հավաք-երթի մասնակիցները` որպես բողոքի նշան, 5 րոպե նստեցին կառավարության շենքի դիմաց:

Բողոքի բազմամարդ երթը կավարտվի Ազատության հրապարակում, որտեղից սկսվել էր։

Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: