Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին եւ 27-ին` առավոտյան 06:00-ից մինչեւ 12:00-ի ժամային միջակայքում, երթեւեկությունը Երեւանի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի:
Քաղաքապետարանի հայտնում են, որ որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
Երեւանի քաղաքապետարանը երթեւեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: