տուն Լուրեր Երթևեկության փոփոխություն «Բելաջիո» ռեստորանի մոտ

Երթևեկության փոփոխություն «Բելաջիո» ռեստորանի մոտ

126
0

default-1

 

Ճանապարհային երթեւեկության բարելավման, ինչպես եւ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի օգոստոսի 24-ից Երեւան քաղաքի Սարալանջի պողոտայի եւ «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն.

 

Սարալանջի պողոտայի եւ «Բելաջիո» ռեստորանին հարակից թունել մտնող ճհատվածում, Արմենակյան փողոց-Սարալանջի պողոտա խաչմերուկից Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար առանձնացված է Սարալանջի պողոտայի միայն ձախ եզրային գոտին, իսկ աջ գոտիով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է երթեւեկեն միայն դեպի թունել:

 

Այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաեւ թունելից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ։