Երուսաղեմում հարյուրավոր արաբներ դուրս են եկել բողոքի ակցիայի` պահանջելով չեղյալ հայտարարել քաղաքի պատմական հատվածում փառատոնի անցկացումը: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Միջոցառումն ամեն տարի հավաքում է հազարավոր հեռուստադիտողների: Ելույթ են ունենում պարի և երգի խմբեր: Բողոքի դուրս եկածների դժգոհությունը կապված է մուսուլմանական սրբավայրերի պատերին լուսային պատկերներ ցույց տալու հանգամանքը: Իրավապահներն օգտագործել են ձայնային նռնակներ, որպեսզի ցրեն հավաքվածներին: Ձերբակալվել է 4 մարդ: