տուն Քաղաքական Միջազգային Երրորդ աշխարհամարտը չի կանխի բնակչության անվերահսկելի աճը․ Հետազոտություն

Երրորդ աշխարհամարտը չի կանխի բնակչության անվերահսկելի աճը․ Հետազոտություն

89
0

overpopulation

Ավստրալացի գիտնականները, ովքեր աշխատում են Ադելաիդայի համալսարանում, կանխատեսում են, որ 21-րդ դարի վերջին Երկիր մոլորակի բնակչությունը կարող է 7 միլիարդից հասնել 10 միլիարդի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հետազոտությունների տվյալներով, որը հիմնված է ՄԱԿ-ի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունների վրա, բնակչության աճն այնպես է դուրս եկել վերահսկողությունից, որ հիմա այն չի կարող կանխել նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե նույնիսկ զոհերի թիվը հասնի Առաջին և Երկրորդ աշխարհամարտի տարիներին բոլոր զոհերի թվին։

Պրոֆեսոր Քորի Բրեդշոուի խոսքերով՝ նման արագ աճն անթույլատրելի է, քանի որ Երկիր մոլորակն ի վիճակի չէ կերակրել բոլորին։ Բացի այդ, դա հանգեցնում է կլիմայական լուրջ փոփոխությունների։