տուն Լուրեր Երկու ոսկե մեդալ և գավաթ Իտալիայից

Երկու ոսկե մեդալ և գավաթ Իտալիայից

248
0

11896030_823018714471824_657192992368215357_n

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ, Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի երաժշտական բաժնի 2-րդ կուրսի ուսանող, երգչուհի, երգահան, բազմաթիվ փառատոների հաղթող Լիլիթ Համբարձումյանը հունիսի 13-16-ը Իտալիայի Քեթի քաղաքում տեղի ունեցած վոկալ երաժշտության ամենամյա միջազգային մրցույթում ներկայացրեց Հայաստանը:
Երգչուհին հանդես եկավ երկու` ակադեմիական վոկալ եւ հեղինակային կատարում ժանրերում: Հուրախություն Հայաստանի նա երկու ժանրում էլ արժանացավ առաջին տեղի և ոսկե մեդալի ու իր հետ Հայաստան բերեց նաև մեծ մրցանակը՝ գավաթը:
Շնորհավորենք տաղանդաշատ երգչուհուն և մաղթենք նոր հաղթանակներ: