տուն Լուրեր Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

222
0

zinvor1-600x399

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությաբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Ապա սահմանին տիրող իրավիճակից եւ երկու կողմերի կորուստներից նախնական տեղեկություն հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝  ֆեյսբուքյան իր էջում գրելով.  «Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»:

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 

Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա

Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են