տուն Լուրեր Երկու կողմերի միջև հավասարության նշան դնելը ճիշտ չէ. Արարատ Զուրաբյան

Երկու կողմերի միջև հավասարության նշան դնելը ճիշտ չէ. Արարատ Զուրաբյան

112
0

zurabyan

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը մասնակի է ձեռնտու Ադրբեջանին:

«Կան լուրջ տնտեսական և քաղաքական խնդիրներ, ներքաղաքական լարվածություն, հետապնդումներ, նավթային և գազային եկամուտների նվազում: Սա բերում է մի վիճակի, որ հասարակության ուշադրությունը պետք է շեղել մի երևույթի վրա, որով կստորադասի մնացած խնդիրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Մյուս կողմից՝ Զուրաբյանը չի բացառում, որ Ռուսաստանում էլ կարող են լինել շրջանակներ, որոնց ձեռնտու լինի լարումը:

«Մի բան ակնհայտ է, որ աննախադեպ է այսօրվա լարումը: Ես կասեի, որ սա չարձանագրված կամ չհայտարարված պատերազմ է: Բոլորի կողմից որոշակիորեն անտեսված է այս պրոբլեմը: ՀԱՊԿ-ը այս ամենի վերաբերյալ որևէ գնահատական չի տալիս. սա զարմանալի է, որովհետև Հայաստանն այդ դաշինքի անդամ է»,- նշեց նա:

Բանախոսի համոզմամբ՝ անհասկանալի է նաև համանախագահների մոտեցումը:

«Երկու կողմերի միջև հավասարության նշան դնելը ճիշտ չէ: Նման իրավիճակները հղի են պատերազմի հանկարծակի վերսկսման վտանգով»,- եզրափակեց նա: