Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչըայդքն էլ գոհ չէ Dagens Nyheter շվեդական պարբերականի կողմից հրապարակված՝ երկրի լավագույն 150 մարզիկների ցանկից: Նշենք, որ այդ ցանկում նա զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ զիջելով թենիսիստ Բյորն Բորգին:
Ֆուտբոլիստի խոսքերով՝ երկրորդ տեղը ոչնչով չի տարբերվում վերջինից՝ թեև ինքը չի վիճարկում Բորգի լեգենդ լինելը: Հիշեցնենք, որ շվեդական պարբերականն այդ ցանկը կազմել էր իր 150-ամյակի կապակցությամբ:
«Երկրորդ տեղը ասես վերջինը լինի: Բյորն Բորգը իսկական տղա է: Կենդանի լեգենդ: Սակայն այդ ցանկում ես պետք է լինեի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում», — Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: