Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, ով կրկին փոքրիկի է սպասում, 2015թ.-ին առաջին անգամ երևացել է հասարակությանը: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, նախկին միսս Միդլթոնը հղիության 6-րդ ամսում է: Նա իր The Art Room բարեգործական կազմակերպության նախագծերից մեկի շրջանակում այցելել է Լոնդոնի տարրական դպրոցներից մեկը:
Արքայազն Ուիլյամի կողակիցը միջոցառման ժամանակ կրել է Madderson բրենդի հագուստ: Նշենք, որ այս աապրանքանիշը մասնագիտանում է հղի կանանց հագուստների արտադրության մեջ:
Դպրոցի աշակերտներն ու աշխատակիցները դքսուհուն դիմավորել են բղավոցներով ու ծափահարություններով: