Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացել է Համաշխարհային երկրորդ պատերազմի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթ:
Ցուցադրվել է չինական բանակում կիրառվող ռազմական տեխնիկան:
Շքերթից առաջ ելույթում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտնել է, որ բանակի թվաքանակը կրճատվելու է 300 հազարով, ինչը կազմում է ընդհանուր թվաքանակի մոտ 12 տոկոսը: