Ինչպես արդեն տեղեկացրել էիք՝ այսօր տեղական ժամանակ 08:49-ին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ մի շարք բնակավայրերում: Հանրապետության տարածքում ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Այգեձորում՝ 4-5 բալ:
Araratnews.am-ի հետ զրույցում Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը տեղեկացրեց, որ երկրաշարժի հետևանքնով գյուղում վնասներ չկան, միայն երեխաներն են ազատվել դասերից: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ նրանք դպրոցից տուն են ուղարկվել: