Շվեդ մի խումբ գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է գտնել երկրաշարժերը կանխատեսելու մեթոդ: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Geoscience գիտական ամսագրում:
Ստոկհոլմի համալսարանի մասնագետ Ալասդեյր Սքելթոնը և նրա գործընկերները 5 տարվա ընթացքում խորը հորից ջրի նմուշներ են վերցրել: Այդ ընթացքում այստեղ տեղի է ունեցել 5,5 և 5,6 բալ ուժգնության երկրաշարժ: Երկրաշարժին նախորդող ամիսներին այս ջրերում արձանագրվել է ջրածնի իզոտոպերի և նատրիումի իոնների քանակի փոփոխություն:
Թեպետ այս հետազոտությունները չեն կարող հստակ պատասխանել, թե մշակվել է երկրաշարժի կանխատեսման ճշգրիտ մեթոդ, այդուհանդերձ մասնագետները զգուշավոր լավատեսություն են հայտնում այս հետազոտության կապակցությամբ: