5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավում, հաղորդել է երկրի օդերևութաբանական ծառայությունը :
Վնասների ու տուժածների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին նույնպես հայտարարություն չի եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը Կյուսյու կղզուց հարավ, Խաղաղ օվկիանոսում, իսկ օջախը` 10 կմ խորության վրա է եղել:
Ստորգետնյա ցնցումները զգացել են Ռյուկյու արշիպելագի մի քանի կղզիներում: