Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգում երեկ երեկոյան երկրաշարժ է եղել, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22:06-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մորմուրի քաղաքում:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: