տուն Լուրեր Երկիր մոլորակին մոտենում է վտանգավոր 8 երկնաքար

Երկիր մոլորակին մոտենում է վտանգավոր 8 երկնաքար

205
0

53c0ec3e6bfa2ec02d30f06a06_8a4c076a

Երկիր մոլորակին մոտենում է ութ վտանգավոր երկնաքար, գրում է «Дни.Ру»-ն` հղում անելով NASA-ի մասնագետների ուսումնասիրություններին: Երկնաքարերի տրամագիծը հասնում է մի քանի հարյուր մետրի, իսկ դրանց շարժման հետագիծը չափազանց մոտ է մեր մոլորակին:

NASA-ի մասնագետներին հաջողվել է հայտնաբերել երկնաքարերը 2009թ.-ին, տիեզերք բաց թողված WISE  աստղադիտակի օգնությամբ: Վերջին երկու տարում նրանք ուսումնասիրել են երկիր մոլորակին մոտ հեռավորության վրա շարժվող 439 երկնային օբյեկտներ, որոնցից 72-ը երկնաքար է, իսկ 4-ը` գիսաստղ:

Դրանցից ութը համարվում են վտանգավոր, քանի որ երկնաքարերի մեծ չափսերի և շարժման հետագծի շնորհիվ մեր մոլորակի վրա ընկնելու պարագայում կարող են միջուկային զենքին հավասարազոր հարված հասցնել: