տուն Քաղաքական Միջազգային Երեխային առևանգել են դաստիարակչական շարժառիթներով

Երեխային առևանգել են դաստիարակչական շարժառիթներով

103
0

fake-kidnapping-mugshots

ԱՄՆ-ում ձերբակալվել են 6-ամյա երեխայի հարազատները, ովքեր իրականացրել են երեխայի կեղծ առևանգումը, որպեսզի նրան բացատրեն անհայտ անձանց հետ շփվելու վտանգները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել Միսուրի նահանգի Տրոու քաղաքում։ Քննության տվյալներով՝ տղայի մայրը, տատիկը և մորաքույրը վարձել են մի տղամարդու, ով երեխային գցել է ավտոմեքենայի մեջ, երբ վերջինս դուրս է եկել դպրոցական ավտոբուսից։ Առևանգման ժամանակ երեխային կապկպել են, փակել են նրա աչքերը, սպառնացել  ատրճանակով։ Որոշ ժամանակ անց երեխան ազատ է արձակվել։

Փոքրիկը ներկայում ոստիկանության խնամքի տակ է։ Նրա հարազատները պնդում են, որ այս քայլը կրել է բացառապես դաստիարակչական բնույթ։