Կարող եք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (ամսական 18.000 ՀՀ դրամ) ստանալ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ից: Գումարները ստանալու նպատակով հաճախորդին տրամադրվում է ArCa Classic քարտ` նպաստը բացառապես այդ քարտով ստանալու պայմանով: Քարտի տարեկան սպասարկման վճարը զեղչվում է:
Իսկ երեխայի մեկ տարին լրանալուն հաջորդող ամսվանից պետաջակցության հաշվից 25.000 ՀՀ դրամ գումարը (3-րդ և հաջորդ երեխայի նպաստ) կարող է փոխանցվել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում բացված հաշվեհամարին :
Նաև կարող եք բացել կամ տեղափոխել Ձեր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հաշիվը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, և ընտանեկան դրամագլուխը տնօրինող անձը հնարավորություն կունենա ստանալ վարկային գիծ:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի վերոնշյալ վարկային գծից կարող եք օգտվել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից: