տուն Լուրեր Երեխաների ցանկացած օրը պետք է տոն լինի. պատգամավորներ

Երեխաների ցանկացած օրը պետք է տոն լինի. պատգամավորներ

166
0

Intra01 (1)

Այսօր աշխարհի բոլոր ծայրերում նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Araratnews-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավորները իրենց բարեմաղթանքները հայտնեցին հայ մանուկներին՝ հայտնելով, որ երեխաների ցանկացած օրը պետք է տոն լինի: Պատգամավորները համեմատեցին իրենց մանկության զբաղվածությունը այսօրվա երեխաների զբաղվածության հետ:

tigran_urikhanyan

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ներկայումս երեխաներին պակասում է հավատը: Նա հայտնեց, որ տարբերությունը մեծ է իր ժամանակվա ու ներկայիս երեխաների միջև: Հիմնականում սոցիալական հարցերը ներկայացրեց պատգամավորը, որը և հիմք է հանդիսանում երեխաներին դաստիարակելու, հույս ու հավատ ներշնչելու և լավ ապագա ապահովելու համար: Տիգրան Ուրիխանյանը բոլոր հայ մանուկներին մաղթեց անսպառ ժպիտներ և ծնողներին՝ մեծ կամքի ուժ:

1422424011_arpine-hovhannisyan1

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը երեխաներին անհոգ մանկություն մաղթեց: Արփինե Հովհաննիսյանի համար կարևոր է երեխաների մանկությունը, և նա մաղթեց նաև, որ մանուկները վայելեն իրենց մանկությունն առանց մտահոգությունների, առանց որևէ բանի կարիք զգալու: Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ բոլորը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որ իրենց շրջապատող երեխաները վայելեն իրենց մանկությունը:

10996389_10153652579333378_3472036399972100867_n

Իսկ բազմազավակ պատգամավոր Թևան Պողոսյանի մոտ օրը տոնական չէր: Նա ոչ միայն իր ընտանիքի հետ չի անցկացրել այս օրը, այլև երեկոյան աշխատանքային այցով մեկնելու է: «Այս օրս աշխատանքային է եղել ամբողջությամբ: Առավոտյան աշխատանքի եմ եղել, հետո լսումների, իսկ երեկոյան աշխատանքային այցով մեկնելու եմ»:

Թևան Պողոսյանը իր երեխաներից, 4 աղջիկներից և մեկ տղայից ներողություն է խնդրել, որ չի կարողանալու իր օրը անցկացնել ընտանիքի հետ, Araratnews-ի թղթակցին հայտնեց պատգամավորը: «Կփորձեմ մի ուրիշ այլ օր տոն պարգևեմ նրանց»,- ափսոսանքով հայտնեց պատգամավորը:

ԱԺ պատգամավորը երեխաներին մաղթեց կյանքում ունենալ միայն տոն օրեր: «Գլխավոր գաղափարը, որ ես մաղթում եմ մեր երեխաներին, հանձինս իմ երեխաների՝ որ նրանց ցանկացած ապրած օրը լինի տոն, և ուրիշ ոչ մի բանի չվերածվի: Մենք իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք մեր երեխաների ցանկացած օրը վերածել տոնի, սակայն, դա պետք է քայլերով էլ ապացուցենք: Բոլորին մաղթում եմ առողջություն, լավ սովորել, կապույտ երկնքի տակ մեծանան, սիրեն իրենց հայրենիքը, իրենց ծնողներին, և արժանի զավակ մեծանան իրենց հայրենիքի համար»: