տուն Լուրեր Երեխան ուժեղ գլխացավ ուներ, հաց էր ուզում, տանը հաց չկար

Երեխան ուժեղ գլխացավ ուներ, հաց էր ուզում, տանը հաց չկար

123
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացու օրն Ալավերդիում տատիկ մոտեցավ, թոռնիկի հետ։ Երեխան աուտիզմ ունի, բրոնխիալ ասթմա էլ են ախտորոշել։ Էսօր անակնկալ գնացինք իրենց տուն։ Ծայրահեղ ծանր վիճակ էր։ Չգիտեմ։ Դեղերի դատարկ սրվակներն էին ցույց տալիս, գումար չկար, երեխան ցավից տառապում էր։ Ձեռքը գլխին էր տանում։ Ասեցին՝ ուժեղ գլխացավ ունի։ Ասում էր՝ «Հաց տամ, հաց տամ»… Հաց էր ուզում, տանը հաց չկար։

Երևի էս ամենին դիմանալու համար քարե սիրտ է պետք։ Քարուքանդ ենք եղել…

Մասնավոր ընկերությունից դեղորայքի, անհրաժեշտ բոլոր միջամտությունների ֆինանսավորումը ճարել ենք։ ԱՆ Փոխնախարար տիկին Լենա Նանուշյանի հետ էլ եմ խոսել։ Արդեն կապ են հաստատել մայրիկի հետ։ Նախարարությունը նույնպես կանի հնարավորը։ Երեխայի պապիկին աշխատանքով ապահովելու հարցը նույնպես շուտով կլուծվի։ Մայրը չի կարող աշխատել, խնամում է։

Էս ամենին զուգահեռ ոմանք 30 տարի կրծել են երկիրը։ Երևի իրենց մեծ, սև ջիփերից էս ընտանիքները չեն երևացել»։