2-ամյա Տիգրան Մարուքյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեցին Վաղարշապատի հիվանդանոցից:
«Նրբերշիկը փակել է շնչափողը, երեխան միանգամից խեղդվել է: Մենք որևէ բան չէինք կարող անել, երեխան մահացած էր, երբ հասան հիվանդանոց»,- մեզ հետ զրույցում նշեց հիվանդանոցի աշխատակցուհին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի Թորոմոնյան 13 տնից այսօր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 2 տարեկան երեխա է մահացել, պատճառն, ըստ նախնական տեղեկությունների, նրբերշիկն է, որը փակել է երեխայի շնչափողը: