տուն Լուրեր Երևի լավ եմ աշխատել. Կարապետ Գուլոյանը` իր նշանակման մասին

Երևի լավ եմ աշխատել. Կարապետ Գուլոյանը` իր նշանակման մասին

103
0

 

Karapet-Guloyan

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն արդեն երկու ամիս է` ինչ պաշտոնավարում է: Նա դեռևս շրջում է մարզի գյուղերով ու քաղաքներով` ծանոթանալու խնդիրներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մարզպետը, սակայն, մինչ այժմ հասցրել է ծանոթանալ մարզում առկա ոչ բոլոր խնդիրներին:

Հարցին, թե կկարողանա՞ արդյոք գլուխ հանել այդ խնդիրներից, մարզպետը պատասխանեց, թե շատ ուժեղ կկարողանա գլուխ հանել:

«Երևի լավ եմ աշխատել, դրա համար: Իսկ որտեղի՞ց եք լսել, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման մեջ»,- հարցին, թե ինչով էր պայմանավորված մարզպետի պաշտոնում իր նշանակումը և արդյոք դա քաղաքական փոխզիջման արդյունք էր, պատասխանեց Գուլոյանը:

Աբովյանի ընտրություններում իր նախընտրելի թեկնածուն Վահագն Գևոգորյանն է: Կոտայքի մարզպետը համաձայն չէ պնդմանը, թե Գևորգյանը Ծառուկյանի թեկնածուն է:

«Համայնքի ղեկավար աշխատելն այդքան էլ հեշտ չէ: Ինձ համար դա նոր ոլորտ չէ, ես նախկինում աշխատել եմ որպես համայնքի ղեկավար»,- նշեց նա:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ վերջին իրադարձություններին, Կոտայքի մարզպետն ասաց, որ պետք է սպասել իրավապահների եզրակացություններին:

«Թողնենք իրավապահները կատարեն իրենց աշխատանքը, դրանից հետո մենք բոլորս մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց նա ու հավելեց, որ նոր է ճանաչում Սուրիկ Խաչատրյանին: