տուն Լուրեր Երևանյան լճից դուրս է բերվել տղամարդու դի. սպանությու՞ն, թե՞ դժբախտ պատահար

Երևանյան լճից դուրս է բերվել տղամարդու դի. սպանությու՞ն, թե՞ դժբախտ պատահար

118
0

858

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում ջրահեղձ եղած քաղաքացի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ջրասուզակներն ու հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի: Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որից հետո պարզ կլինի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, սպանությո՞ւն թե՞ ինքնասպանություն:

Մանրամասներն՝ այստեղ: