Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական << The Swingles>> լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «<<Սվինգլները>>
էստրադային երգիչները` աշխատել են Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: <<Սվինգլների>> նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:
Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է <<Սվինգլ>>-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:
<<Սվինգլների>> երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:
<<Սվինգլը>> արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները,հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:
Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը <<Սվինգլների>> չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:
Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սինֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց <<Սվինգլների>> ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։
Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր <<Լոնդոնյան ակապելլա>> փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։
… շքեղ վերարտադրություններ՝ նուրբ բիթբոքսի և հնչեղ հարմոնիաների ուղեկցությամբ․․․ հերոսական երգեցողություն, որն իսկապես սարսուռ է առաջացնում։ – THE GUARDIAN
Վոկալ և երգչախմբային աշխարհը վերջին 50 տարվա ընթացքում էականորեն փոխվել է․․․ բայց <<Սվինգլս>>-ին հաջողվել է պահպանել իր արտառոց նշաձողը` շարունակել բարգավաճել։ – CHICAGO SUN-TIMES
<<Սվինգլները>> հրաշագեղ ակորդները երգում էին լազերային ճշգրտությամբ… սա տրիումֆ էր – THE DAILY TELEGRAPH
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
<<Երևանյան Հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է <<Իմ քայլը>> հիմնադրամի աջակցությամբ:
<<Երևանյան Հեռանկարները>> նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծել նախկինում նմանը չունեցող միջավայր: