տուն Լուրեր «Երևանյան ամառ 2016». Օգոստոսի 29-ին՝ «Ողջույն Կենտրոնից»

«Երևանյան ամառ 2016». Օգոստոսի 29-ին՝ «Ողջույն Կենտրոնից»

145
0

bf7f6d62dca97988d073bf9bd2cb89726d41cb2b

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 29-ին` ժամը 18:00-19:00-ը, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում, կմեկնարկի «Ողջույն Կենտրոնից» խորագրով միջոցառումը:

Համերգային բազմաժանր ծրագիրը կուղեկցվի ուրախ երաժշտական և պարային համարներով, ինչպես նաև «Երևանի կրկես»-ի արտիստների` ակրոբատների, ծաղրածուների և աճպարարի հնարքներով:

Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն