տուն Լուրեր Երևանում տուրիստական ավտոբուս է հրդեհվել

Երևանում տուրիստական ավտոբուս է հրդեհվել

124
0

Հուլիսի 24-ին՝ ժամը 02։10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուռնազյան փողոցում` գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել` 02:56-ին: Այրվել է «Բիզնես Լայն» ՍՊԸ-ին պատկանող «Neoplan» մակնիշի ավտոբուսի հետնամասը, վերևով անցնող արտաքին լուսավորման լարեր (2 գծային մետր) և ջերմահարվել է ավտոբուսի դիմացի հատվածը: