տուն Լուրեր Երևանում թիվ 39 ավտոբուսից իջնելիս կինը վնասվածք է ստացել

Երևանում թիվ 39 ավտոբուսից իջնելիս կինը վնասվածք է ստացել

155
0

Հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 16-րդ թաղամասում թիվ 39 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորուհին, ավտոբուսից իջնելիս, սայթաքել է և ընկել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ վիրավորին առաջինը օգնության են հասել ուղևորները և վարորդը: Այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, ով վնասվածքներ էր ստացել հոնքի շրջանում։ Այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց։