տուն Լուրեր Երևանում օգոստոսի 27-28-ը սպասվում է ամպրոպ

Երևանում օգոստոսի 27-28-ը սպասվում է ամպրոպ

109
0

exanak

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Օգոստոսի 27-28-ը` երեկոյան ժամերին, հանրապետության տարածքում, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 27-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: