տուն Լուրեր Երևանում նշել են ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը

Երևանում նշել են ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը

92
0

7410

Մայիսի 15-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ Հյուսիսային պողոտայում անցկացրել է միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազ­գային օրվան:

ՀԿ-ն հայտնում է, որ միջոցառման նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, նաև հետազոտության հետ կապ­ված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Անցորդներին հնարավորություն է տրվել անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ըն­թաց­քում ստանալու հետազոտության պատասխանը: Հետազոտվել ցանկացող­նե­րին տրամադրվել է խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատ­­­վությունն իրականացրել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկայում: Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 90 մարդ:

Անցորդներին բաժանվել են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ձեռքով պատրաստված մոմեր: Միջոցառումն  ավարտվել է մոմավառությամբ. խորհրդանշական «Քվիլթի» վրա վառվել են մոմեր:«Քվիլթը» կարված է եղել «514» թվի  տեսքով՝ խորհրդանշելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվը: