տուն Լուրեր Երևանում մարդատար «ԳԱԶել» -ը բախվել է էլեկտրասյանը. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Երևանում մարդատար «ԳԱԶել» -ը բախվել է էլեկտրասյանը. 3 ուղևոր հոսպիտալացվել է

151
0

«911» ծառայությանը օգոստոսի 25-ին, ժամը 15:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել»  մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ուղևորները՝ Պ. Գ.-ը (1995թ.), Ա. Ս.-ը (2004թ.) և Հ. Դ.-ը (2005թ.) համապատասխանաբար հոսպիտալացվել են  «Աստղիկ» և «Սրբ. Մարիամ Աստվածածին»  բժշկական կենտրոններ: