տուն Լուրեր Երևանում կրակոցներ են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ

Երևանում կրակոցներ են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ

88
0

Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին նշված վայրի բնակիչ, 27-ամյա Սուսաննա Ս.-ն հայտնել է, որ իր նախկին ընկերն իրենց բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է։

Սուսաննա Ս.-ն ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել կրակված պարկուճներ։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Ս.-ի նախկին ընկերը Երևանի բնակիչ, 35-ամյա Արման Կ.-ն է, ով BMW մակնիշի ավտոմեքենայի միջից ինքնաձիգից կրակոցներ է արձակել։

Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 19 փամփուշտի կրակած պարկուճներ։ Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Կիրակոսյանը կարճ ժամանակում ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ա. Կիրակոսյանը ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի Ա. Կիրակոսյանը իրենց ներկայացնի հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։