տուն Լուրեր Երևանում կնոջ քայքայված դիակ են հայտնաբերել

Երևանում կնոջ քայքայված դիակ են հայտնաբերել

133
0

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն այսօր` հունիսի 20-ին, Երևանի «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում կատարած որոնողական աշխատանքներից հետո կնոջ դի են հայտնաբերել։

Այդ մասին իրավապահներին տեղեկացրել է անհայտ քաղաքացի՝ չնշելով դիակի կոնկրետ վայրը։

Ողբերգական ավտովթար Արարատում. մեքենայում 2 դիակ է հայտնաբերվել

Այս պահին դժվար է որոշել, թե քանի տարեկան է մահացած կինը, քանի որ դին քայքայված վիճակում է։

Իրավապահները պարզում են մահվան պատճառներն ու ինքնությունը։