տուն Լուրեր Երևանում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ

Երևանում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ

85
0

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 20-ին՝ ժամը 17:00-ին, մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղ՝ «Երևանը՝ բոլորի համար» խորագրով: «Երևանյան ամառ» ծրագրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ այս միջոցառման նպատակն է խրախուսել նրանց մասնակցությունը մարզամշակութային կյանքին, ինչպես նաև մարդկանց մեջ սերմանել այն մտածելակերպը, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես հասարակության լիարժեք անդամներ են:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երևանը՝ բոլորի համար» խորագրով հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի ցուցադրական խաղին: