տուն Լուրեր Երևանում կանցկացվի բասկետբոլի մարզչական սեմինար

Երևանում կանցկացվի բասկետբոլի մարզչական սեմինար

73
0

549

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի բասկետբոլի մարզչական սեմինար: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Սեմինարը կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը: 59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում՝ հաջող ելույթներ ունենալով:

Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:

Այն կկայանա փետրվարի 15-ից 20-ը: