Ինչպես հայտնի է` արդեն երկրորդ օրն է ՀՀ Կառավարության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատողները: Առևտրականները բողոքում են հարկային դաշտում կատարված փոփոխություններից, որոնք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից:
Araratnews.am-ը այցելել է «Ֆիրդուսի» և «Տաշիր» առևտրի կենտրոններ: Մեր այցի պահին առևտրականներից մեկը նոր էր վերադարձել Կառավարության շենքի մոտից:
«Լավ օրից չի, որ եկել, բացել եմ, ազիզ ջան: Վաղը բանկում մուծում պիտի անեմ: Դրա համար էլ եկել եմ»,- ասաց նա: