տուն Լուրեր Երևանի փողոցներում տեղադրվել է ևս 10 տեսախցիկ

Երևանի փողոցներում տեղադրվել է ևս 10 տեսախցիկ

144
0

aragachap

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց,

2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց,

3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց,

4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա,

5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց,

6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց,

7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց,

8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց,

9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց,

10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: