տուն Լուրեր Երևանի Պետրոս Ադամյան փողոցում փլուզում է տեղի ունեցել

Երևանի Պետրոս Ադամյան փողոցում փլուզում է տեղի ունեցել

83
0

3777

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 20-ին` ժամը 07.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը,  դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1930թ.) երկրորդ հարկի (պատկանում է Մ. Խ.-ին) արտաքին պատից (երկշերտ) մոտ 8 քմ հատված և թափվել մայթին:

 

Տան հատակին առկա է ճկվածք՝ մոտ 10 քմ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: