տուն Լուրեր Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացվել է 209 զանգ, 184-ին տրվել է լուծում

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացվել է 209 զանգ, 184-ին տրվել է լուծում

81
0

94917d2d9270660741d859146e2936ba553883f4

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն