տուն Լուրեր Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է «Զվարթնոց»-ի ուղեկամրջի վերականգնման հնարավորությունը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է «Զվարթնոց»-ի ուղեկամրջի վերականգնման հնարավորությունը

55
0

Zvartnots-InternationalՏարբեր հարթակներում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի (էստակադա)  մասնակի հատվածամասերի վերականգնման արդյունքում հնարավոր է շահագործել այն, ապա դրանք լոկ ակնադիտական ուսումնասիրման արդյունքում հնչեցված կարիծքներ են, որոնք չեն պարունակում նման եզրակացությունների համար պարտադիր պահանջվող նաև գործիքային հետազ ննության,  տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:

Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը:

Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի (էստակադա) ապամոնտաժման թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսացել ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում տրված ծավալուն մասնագիտական եզրակացությունը, որում ամբողջացված են օդանավակայանի ակնադիտական, գործիքային հետազննության, օդանավակայանի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:

Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար (3-րդ աստիճան), այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո:

Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է  բավարար (2-դ աստիճան), այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում:

Քննարկման առարկա դարձած` մեքենաների մուտքն ապահովող ճանապարհային ցանցի (էստակադայի) տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, ոչ կրող տարրերինը` խարխուլ, ինչից ելնելով առաջարկվել է ապամոնտաժել այն: