տուն Լուրեր Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր

58
0

qaxaqapetaranԵրևանի քաղաքապետարանը հորդորում է այս օրերին երթեկող վարորդներին ճանապարհներին լինել ավելի զգոն և ուշադիր: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նշվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

չնայած շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման և փողոցներն ու մայթերն աղի և ավազի խառնուրդով պարբերաբար մշակման աշխատանքներին, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված` մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում, ինչպես նաև մայթերին հնարավոր են մերկասառույցի գոյացումներ:

Երթևեկի բոլոր մասնակիցներին հորդորում ենք լինել առավել զգոն և ուշադիր:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: