տուն Լուրեր Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանումներ տալու

Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանումներ տալու

122
0

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու: Այս մասին փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ «Ի պաշտպանություն Երևանի կենդանաբանական այգու» նախաձեռնության անդամներին ասաց Երևանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը:

«Աշխատակիցների աշխատանքից ազատման պատճառներն ինձ մոտ են, և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է ինձ մոտ, բայց քանի որ առաջինը դուք եկաք, ես ձեզ հետ եմ հանդիպում»,- ասաց Սարգսյանը:

Նշեցնք, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները` այգում վերջին շրջանում գրանցված աղմկահարույց դեպքերի պատճառով:

Սարգսյանի խոսքով, բոլոր խնդիրները հստակ լուծումներ են ստանալու: