տուն Լուրեր Երևանի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի

Երևանի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի

138
0

Որոշ քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել, որ մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով:

Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի: