տուն Լուրեր Երևանի ավագանու ընտրություններին «Ելքի» ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

Երևանի ավագանու ընտրություններին «Ելքի» ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

140
0

Nikol

«Ելք» դաշինքի նիստը քիչ առաջ ավարտվեց: Որոշվել է ավագանու անդամների թեկնածուների ցուցակը։ Ցուցակի առաջին հորիզոնականը կզբաղեցնի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2-րդ համարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն է,  3-րդ համարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, 4-րդ համարը Անահիտ Բախշյանն է, 5-րդը՝ Աշոտ Աթյանը («Հանրապետություն» կուակցություն), 6-րդը՝ Ալեն Սիմոնյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), 7-րդը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Անի Խաչատրյանը, 8-րդը՝ Անի Սամսոնյանը՝ «Հանրապետություն» կուսակցությունից, 9-րդը՝ Տիգրան Ավինյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն):

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ուղիղ եթերով եւ հայտարարել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին, ինչպես նաեւ՝ որպես քաղաքապետի թեկնածու շնորհավորել բոլոր կանանց՝ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ.