Երևանում մինչև տարեվերջ կբացվի ևս երկու շախմատի դպրոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեցԵրևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:«Երկու նոր դպրոց կբացվի Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում: 2016 թվականին էլ շախմատի դպրոց կբացվի Քանաքեռ-Զեյթունում: Աշխատանքներն ընթացքի փուլում են»,-տեղեկացրեց Յուրի Մամիկոնյանը:
Նրա խոսքով` մայրաքաղաքում այժմ գործում է 9 շախմատի դպրոց, որից 7-ը վերջերս են բացվել: