տուն Լուրեր Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

99
0

 d60ae1c7a1008fe1311e9386270d4819a6104f39

Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակության անդամները քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն