տուն Լուրեր Երևան-Երասխ ավտոճանապարհին «ԳԱԶել» է շրջվել

Երևան-Երասխ ավտոճանապարհին «ԳԱԶել» է շրջվել

91
0

43-320x228

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 21-ին՝ ժամը 05.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում «ԳԱԶել» մակնիշի 38MN008 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան